Հնդկաստանում սկսվել է կրոնական խոշորագույն տոնը, որը նշվում է 12 տարին եմկ անգամ: Միլիոնավոր հավատացյալներ Գանգես գետում, այսպես կոչված, «լվացման արարողություն» են կատարում, որպեսզի մաքրեն իերնց մարմինն ու հոգին:

Սպասվում է, որ սրբավայրեր կայցելի շուրջ 50 մլն հավատացյալ:

Կումբհա Մելա կրոնական փառատոնը կամ Կուժերի տոնը կապված է հինդուիստական առասպելաբանության հետ: Ըստ առասպելի՝ անմահության ըմպելիքի մի քանի կաթիլ ընկել են 4 քաղաքներում, որոնք ուխտավորներն այցելում են հերթականությամբ, հաղորդում է Vesti.ru-ն:

Ամենախոշոր կրոնական տոնի շրջանակներում տոնակատարությունները կշարունակվի 55 օր: