2013թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են 5 միջազգային եւ երեք տեղական կազմակերպություններ:
ԿԸՀ պաշտոնական կայքի փոխանցմամբ` գրանցվել են ԱՅ ՍԻ Ի Էս-ը (Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն), ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ԵԽԽՎ-ն (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով), ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովն ու ԱՊՀ դիտորդական առաքելությունը:
Հունվարի 15-ի դրությամբ` գրանցվել են երեք տեղական կազմակերպություններ` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (63 դիտորդ), «Ժողովրդավարական եւ ընտրական գործընթացներ» ՀԿ-ն (2 դիտորդ) եւ «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ»-ը (77 դիտորդ):





























