Ուկրաինայի հայկական բոլոր եկեղեցիներում Բաքվի ջարդերի զոհերի հիշատակի պատարագներ կմատուցվեն:

Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը Analitika.at.ua-ին հայտնել է, որ ջարդերի անմեղ զոհերի հիշատակի պատարագներ կմատուցվեն հունվարի 20-ին:

Բաքվում հայերի ջարդերն սկսվել էին 1990թ. հունվարի 13-ին եւ շարունակվել յոթ օր: Տեղի 200 հազարանոց հայ համայնքը բռնության, դաժան ջարդերի էր ենթարկվել եւ արտաքսվել Ադրբեջանի մայրաքաղաքից միայն իր ազգային պատկանելության պատճառով: Ըստ Human Rights Watch-ի զեկուցող Ռոբերտ Կուշենի` «ջարդերը տարերային չեն եղել, քանի որ ջարդարարներն ունեցել են հայերի ցուցակները եւ նրանց հասցեները»: Ջարդերը շարունակվել են մինչեւ խորհրդային զորքերի  մուտքը Բաքու: