Եվպատորիայում վերանորոգման ընթացքում «Ուսումնարանի շենք, Հովակիմ աղա Սեֆերյան, 1891թ.» գրությամբ մարմարե տախտակ են հայտնաբերել: Հուշատախտակը գտել են այն շինության մուտքի մոտ, որտեղ կտեղակայվի եկեղեցու թեմական դպրոցը, գրում է «Կրիմսկայա գազետան»:
«Հովակիմ Սեֆերյանը հայ բարեգործ է եղել, որի նվիրատվությամբ 1892թ. Սիմֆերոպոլի Կովկասյան փողոցում ծխական դպրոցի աղջիկների մասնաճյուղի համար շենք էին կառուցել (այժմ քաղաքային դպրոցի շենք), ինչպես նաեւ հայկական եկեղեցի եւ այլ շինություններ:
Ըստ Եվպատորիայի ազգագրագետների ` Եվպատորիայում 19-րդ դարի երկրորդ կեսին հայկական նախկին դպրոցի տեղում կառուցել էին նոր տարրական ուսումնարան: Որտե՞ղ է այն: Պարզվել է` Սուրբ Նիկողայոսի` Սուրբ Նիկոլայի հայտնի տաճարի բակում: Եվպատորիայի հայ համայնքի անդամները մտադիր են հայտնաբերված հուշատախտակն ամրացնել թեմական դպրոցի շենքին, որը մոտ ժամանակներս կսկի իր աշխատանքը: Դպրոցը քաղաքում բացել էին դեռեւս քսան տարի առաջ: Այն նախկինում գործում էր №2 դպրոցի շենքում», - գրում է հրատարակչությունը, մեջբերում է Analitika.at.ua-ն:
Ղրիմում հայերն առաջին անգամ հայտնվել են VIII դարում: Տարածաշրջանում հայերի գաղթի առաջին ալիքն սկսվել է XI դարակեսից: Ղրիմահայերը պահպանում են իրենց ավանդույթները եւ մեծ համայնք են հիմնել:





























