Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հրավերով հունվարի 8-10-ը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության բրյուսելյան այցի արդյունքները ամփոփեց ոչ թե Հովիկ Աբրահամյանը, այլ պատվիրակության անդամներ՝ ՀՀԿ-ական պատգամավորներ Արտակ Զաքարյանը եւ Կորյուն Նահապետյանը:
Արտակ Զաքարյանը նշեց, որ այցի հիմնական նպատակը Հայաստանի եվրաինտեգրմանն ուղղված գործողություններ էին, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ բարեկամակաան խմբի ստեղծումը: Ի դեպ, առաջիկայում նախատեսվում է այդ խմբի այցը Հայաստան: ՀՀԿ-ական պատգամավորը տեղեկացրեց, որ Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ, ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում առկա առաջնային խնդիրները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլը, խոսել Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման մասին՝ շեշտելով, որ Հայաստանի համար օդանավակայանի բացումն ունի բացառապես հումանիտար նշանակություն՝ ի հեճուկս ադրբեջանական կողմի հայտարարությունների, որ այն կարող է խորացնել լարվածությունը կողմերի միջեւ: Անդրադարձել են նաեւ Սիրիայի խնդրին, ներկայացրել մտահոգություն, որ Սիրիայում ապրող հայերի համար լուրջ վտանգ կա, եւ Հայաստանի իշխանություննրը ձեռնարկում են ամեն ինչ, որ սիրիահայերը բարեկեցիկ վիճակում լինեն: «Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգը փոփոխությունների չի ենթարկվելու, հայ-ռուսական հարաբերությունները շարունակելու են առաջնահրթւթյուն ունենալ: Հայաստանը Եվրամիության անդամ դառնալու հավականություն չունի, սակայն մեզ համար կարեւոր է եվրաինտեգրման գործընթացը, դա ճանապարահ է դեպի քաղաքակիրթ աշխարհ, նաեւ անվտանգության լրացուցիչ խթան է, իսկ եվրասիական ինտերգրման գործընթացը դեռեւս ընթացքի մեջ է»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը, նշեց, որ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, որոնք անցել են հետաքրքիր եւ բարեկամական մթնոլորտում: Առաջիկայում նախատեսվում են մի շարք միջոցառումներ ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու համար, մասնավորապես՝ Հայաստանում անցկացնել Եվրոպական խորհրդարանի շաբաթ, հրավիրել են ԵԽ-ին դիտորդարական առաքելություն իրականացնելու նախագահական ընտրություններին, առաջարկել են նաեւ 2014թ Եվրանեստի լիագումար նիստը անցկացնել Հայաստանում:
Այցի ընթացքում քննարկվել են միայն պաշտոնական հարցեր: Ավելի վաղ ԲՀԿ-ի բրյուսելյան այցի ժամանակ Գագիկ Ծառուկյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարելու վերաբերյալ հայտնի հայտարարությանը անդրադարձ չի եղել:





























