Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում բնակելի շենք է փլվել։ Ներկա պահին հայտնի է 5 զոհվածների եւ 7 վիրավորների մասին, բայց շենքի փլատակների տակ կարող են էլի մարդիկ լինել։

Ինչպես հայտնում է եգիպտական «Ալ-Աhրամ» պորտալը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, 8-հարկանի բնակելի շինությունը կառուցվել է մոտ 5 տարի առաջ, ընդ որում նրա կառուցման համար արտոնագիր չի տրվել։ ՆՏՎ-ն հայտնում է, որ շենքը կառուցվել է էլիտար շենքի հարեւանությամբ։ 

Ըստ BFM.RU-ի, մահացածների թվում է նաեւ մի տղամարդ, ով զգալով վտանգը, հասցրել է դուրս հանել իր կնոջն ու դստերը, սակայն որոշել է վերադառնալ եւ զգուշացնել հարեւաններին։