Այսօր՝ հունվարի 16-ին, Մոսկվայի կենտրոնում «օրենքով գող» «Դեդ Հասանի» դեմ մահափորձի ժամանակ վիրավորվել է նաեւ 30-ամյա Մարյատ Բիկչուրինան: Գնդակները դիպել են նրա ազդրին եւ կրծքին, հաղորդում է LifeNews-ը:

Սկզբում տեղեկություններ էին տարածվել, որ կինը «Դեդ Հասանի» հետ միասին է դուրս եկել ռեստորանից, սակայն իրավապահ մարմինները այդ վարկածը հերքել են:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, կինը պատահական անցորդ է եղել: «ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ՝ նա թեթեւ վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 16-ին, Մոսկվայի կենտրոնում, ռեստորանից դուրս գալու պահին դիպուկահար կրակոցով սպանվել է «օրենքով գող» Ասլան Ուսոյանը «Դեդ Հասան» մականունով:

Լուսանկարը՝ ria.ru-ի