ԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցրել է Boeing 787 Dreamliner ինքնաթիռների շահագործումը: «Երազանքի ինքնաթիռներից» հրաժարվել են նաեւ Հնդկաստանը եւ Եվրոպան: Հիմնական պատճառներից մեկը եղել է լիթիում-իոնային մարտկոցների անվտանգության հարցը, որոնց բռնկումը Ճապոնիայում դարձել էր  ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառ: Քաղաքացիական ավիացիայի դաշնային գործակալությունը (FAA) պարտավորեցրել է ապացուցել մարտկոցների անվտանգությունը, հայտնում է BFM.RU-ն:

Ավելի վաղ Boeing 787-ի շահագործումից հրաժարվել էին ճապոնական ավիաընկերությունները: Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունը հայտնել էր, որ երկիրը անորոշ ժամկետով հրաժարվել է ինքնաթիռից: Հնդկաստանի ավիացիայի ներկայացուցիչը նույնպես հայտնել էր, որ վստահ չէ, թե ինքնաթիռը շուտ կվերադարձվի շահագործման: Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության ներկայացուցիչը հայտարարել էր, որ տարածաշրջանն ուշադիր կհետեւի ամերիկյան ինքնաթիռի շուրջ իրադարձությունների զարգացմանը: Boeing 787-ը շահագործող միակ ավիաընկերությունն այժմ  Լեհաստանի LOT-ն է: