ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում, հունվարի 16-ի երեկոյան, մահապատժի են ենթարկել տղամարդուն, ով սպանել է իր խցակցին եւ եւս մեկ բանտարկյալի:

Սպանության համար ցմահ բանտարկության դատապարտված 42-ամյա Ռոբերտ Գլիզոնը, 2007 թվականին խեղդել է 63-ամյա խցակցին, իսկ 2009-ին՝ 26-ամյա բանտարկյալին:

Գլիզոնը հրաժարվել է ներման դիմում գրել, հայտարարելով, որ արժանի է մահապատժի, հակառակ դեպքում կշարունակի սպանություններ գործել:

Նրան մահապատիժն ի կատար է ածվել էլեկտրական աթոռի միջոցով, հաղորդում է Lenta.ru-ն: Գլիզոնի պատիժն առաջին մահապատիժն է, որն ԱՄՆ-ում ի կատար է ածվել 2013 թվականին: Վիրջինիայում մահապատիժ չէր կիրառվել 2010 թվականից ի վեր: