Նյու Յորք եւ Նյու Ջերսի նահանգներում ձերբակալվել են հանցախմբի 30 անդամներ, որոնք զբաղվել են ռեկետով եւ աղբ վերամշակող ընկերություններին հովանավորելով:

The New York Daily News-ը հայտնում է, որ մաֆիայի խմբավորման առաջնորդ է համարվում «Պապա Սմուրֆ» մականվամբ Կարմին Ֆրանկոն: Նա ավելի քան 30 տարի աշխատում է աղբահանման արդյունաբերությունում, նրա վերահսկողության տակ են գտնվել այդ գործով զբաղվող բազմաթիվ ընկերություններ: Ֆրանկոն երկու անգամ արդեն դատապարտվել է, եւ նրան արգելել էին Նյու Յորքում եւ Նյու Ջերսիում աղբի վերամշակման բիզնեսով զբաղվելը: Այդ պատճառով էլ նա ընկերություններ մի մասին վերահսկում էր միջնորդ անձանց միջոցով: 

Հանցախմբի մյուս անդամները մեղադրվում են օրինական բիզնեսով զբաղվող ձեռնարկություններից  գումար շորթելու մեջ, գրում է New York Post-ը: Նրանք նաեւ ստվարաթուղթ են գողացել աղբ վերամշակող ընկերությունից եւ այնուհետեւ այն անօրինական վերավաճառել:  Բոլոր ենթադրյալ հանցագործությունները կատարվել են 2009թ. մարտից մինչեւ 2012թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում, հայտնում է lenta.ru-ն:

Հանցախմբի անդամները պատկանել են Նյու Յորքի հինգ քրեական «ընտանիքներից» երեքին՝ Գամբինո, Լուկկեզե եւ Ժենովեզե: Հանցախմբերը վաղուց ներթափանցել էին Նյու Յորքի աղբի վերամշակման արդյունաբերություն: 2011թ. հունվարին ոստիկանությունը ձերբակալել էր ավելի քան 100 մարդու՝ մաֆիային պատկանելու կասկածանքով: