Ռուսաստանի իշխանությունները կարող են պահանջել վերանայել Բայկոնուրի վարձակալման պայմանները՝ Ղազախստանի սահմանափակող գործողությունների հետ կապված: Այս մասին հայտնել է Ռուսաստանի հրթիռատիեզերական ոլորտի աղբյուրը: Խոսքն այն մասին, էր ո Ղազախստանը Ռուսաստանի թույլ է տվել 2013 թվականին Բայկոնուրի տիեզերակայանից «Պրոտոն-Մ» հրթիռակիրների ընդամենը 12 թռիչք իրականացնել, այնինչ Մոսկվան 17 թռիչքի թույլտվություն է խնդրել:
Աղբյուրը պարզաբանել է, որ իրավիճակի հետագա զարգացման հավանական տարբերակներից մեկը տիեզերակայանի վարձավճարի (115 մլն դոլար) չափի շուրջ նոր քննարկումներ սկսելն է, հաղորդում է «Վզգլյադը»:
Հիշեցնենք, որ Ղազախստանի խորհրդարանում հունվարի 10-ին ունեցած ելույթում «Ղազկոսմոսի» ղեկավար Թալգաթ Մուսաբաեւը հայտարարել է, որ Ղազախստանն ու Ռուսաստանը քննարկում են Բայկոնուր քաղաքը ղազախական գերիշխանությանը փոխանցելու հնարավորությունը: Մուսաբաեւը հրապարակել էր Ղազախստանի մտադրությունը՝ ձեռնամուխ լինել ռուսական «Պրոտոն-Մ» հրթիռակիրների արձակումների թիվը նվազեցնելուն, ինչպես նաեւ հանդես էր եկել Բայկոնուրի վարձակալության նոր համաձայնագիր կնքելու նախաձեռնությամբ:
Միաժամանակ, Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Ղազախստանի կառավարությանը՝ պահանջելով պարզաբանումներ տալ Մուսաբաեւի հայտարարությունների առնչությամբ:




























