Կիեւում ընկել է վերամբարձ կռունկի սլաքը եւ սպանել է երկու բանվորի։ Եւս երկու մարդ վնասվածք է ստացել, հաղորդել են արտակարգ իրադրությունների ծառայության քաղաքային վարչությունում։
Դեպքը տեղի է ունեցել Մալինովսկիի փողոցի թվով 10-րդ շենքի մոտ (Օբոլոնսկյան շրջան): Ըստ Ուկրաինայի ԱԻՆ տեղեկությունների՝ վերամբարձ կռունկի 30 մետրանոց սլաքն ընկել է պարանի կտրվելու պատճառով։ Զոհվածները բնակելի շենքը կառուցող բանվորներն են եղել, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:
Փաստի առթիվ կատարվում է հետաքննություն։



























