Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի իմիջն աշխարհում չի համապատասխանում նրան, թե ով է նա իրականում, վստահեցրել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին:

«Պուտինի հետ մեզ կապում են եղբայրական հարաբերություններ: Նրան համարում եմ լավագույնը, Ռուսաստանի բախտը շատ է բերել, որ նման նախագահ ունի: Նրա իմիջն աշխարհում ճիշտ հակառակն է նրա, ինչ նա կա իրականում»,- Euronews-ին տված հարցազրույցում ասել է Բերլուսկոնին:

Նա վստահեցրել է, որ ինքը լավ հարաբերություններ ունի եվրոպական բոլոր առաջնորդների, այդ թվում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ եւ հստակեցրել, որ դեմ է միայն «Եվրոպայում Գերմանիայի դիկտատի» դեմ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նախկին վարչապետ Բերլուսկոնին, ով Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի հետ համագործակցության համաձայնագիր էր կնքել, խոստովանել է, որ այդ երկրում  միջազգային ռազմական միջամտությունից հետո ցանկացել է հրաժարական տալ: