Ադրբեջանն այսօր՝ հունվարի 18-ին, ժամը 11:00-ից, երեք օրով դադարեցրել է գազի մատակարարումը Ռուսաստան: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով «Գազպրոմի» մամուլի ծառայությունը:

Գազի մատակարարման դադարեցումը կապված է գազիա արտահոսքը վերացնելուն ուղղված վերանորոգման աշխատանքների հետ, որն ի հայտ է եկել «Մոզդոկ-Քազիմագոմեդ» մայրուղային գազատարի վրա:

«Գազպրոմը» ադրբեջանական գազը գնում է 2010 թվականից: Գնման ծավալը 2012-ին կազմել է 1,6 մլրդ խմ գազ: «Նախորդ տարվա ընթացքում Ադրբեջանը վթարների պատճառով բազմիցս դադարեցրել է գազի մատակարարումը Ռուսաստան»,-ընդգծել է «Գազպրոմը»: