Համացանցում հրապարակվել է Նիդեռլանդներում ինքնասպան եղած  ռուս ընդդիմադիր Ալեքսանդր Դոլմատովի՝ մահից առաջ թողած գրությունը։ Նամակի լուսանկարը Թվիթերում հրապարակել է Օլեգ Կաշինը։

Կաշինը տեքստը ստացել է գրող եւ քաղաքական գործիչ Սերգեյ Շարգունովից, որը ընդդիմադրի մոր հետ նրա բնակարանում է եղել։ Դոլմատովը նամակում հենց մորն է դիմում՝խնդրելով բոլորին ասել, որ կատարվածը դժբախտ դեպք էր։

 «Ես հեռանում եմ, որպեսզի դավաճան չհամարվեմ՝ խայտառակելով բոլորին»,- գրել ՝է ընդդիմադիրը։ «…Ծուլության ու դանդաղկոտության պատճառով ժամանակին չուսումնասիրեցի նոր օրենքները։ Ես դավաճանեցի ազնիվ մարդուն, Հայրենիքի անվտանգությանը»։ Անհասկանալի է, թե ընդդիմադիրն ինչ է նկատի ունեցել։ Կաշինը հայտնել է, որ նամակի մի էջը չի տեղադրել էթիկական նկատառումներով, գրում է  KM.RU-ն։
Դոլմատովը խնդրել է մարմինը Հայրենիք տանել եւ «չլսել ամեն մի գործչի»։ Նա Ռուսաստանից հեռացել էր 2012-ի ամռանը՝վախենալով «բոլոտնայայի գործով» հետապնդումներից։ Հունվարի17-ին նա ինքնասպան էր եղել։

Նխկինում իրավապաշտպանները պատմել էին, որ ընդդիմադիրը երկու անամ փորձել է կյանքին վերջ տալ։ Նիդեռլանդական դեսպանատանը հայտնել են, որ ընդդիմադիրը ինքնասպան է եղել մահից առաջ թողած նամակում նշված անձնական պատճառներով։