Մեքսիկայի Չետումալ քաղաքի բանտերից մեկի խցերի զննման ընթացքում ոստիկանները կոկորդիլոս են գտել, որին կալանավորները պահում էին որպես սովորական ընտանի կենդանի։
Դա կալանավորների խցերից գտնված կենդանական աշխարհի միակ ներկայացուցիչը չէր, նրանք նաեւ կռվեցնելու համար 28 աքաղաղ էին պահում։
Իրավապահները ազատ են արձակել վտանգավոր սողունին, այժմ ճշտում են, թե այն ինչպես է հայտնվել բանտախցում։ ՆՏՎ-ն նշում է, որ ոստիկանները ցանկանում էին զենք եւ թմրանյութ գտնել, սակայն երբեք չէին մտածել, որ կոկորդիլոս եւ թռչուններ կգտնեն։




























