Երկրորդ անգամ ԱՄՆ նախագահ ընտրված Բարաք Օբամայի երդմնակալության արարողությունը կկայանա հունվարի 21-ին Վաշինգտոնում:Արարողությանը կմասնակցեն ԱՄՆ նախկին դեմոկրատական նախագահները` Բիլ Քլինթոնն ու Ջիմ Քարթերը: 

Ավագ եւ Կրտսեր Բուշերը բաց կթողնեն ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը: Ավանդաբար, ԱՄՆ բոլոր նախկին նախագահները հրավիրվում են արարողությանը, սակայն, այս անգամ Բուշ Կրտսերը չի ցանկացել թողնել 88-ամյա նախկին նախագահին` Բուշ Ավագին, որն ապաքինվում է ծանր հիվանդությունից հետո: 

2009 թվականին երկու հանրապետական նախկին նախագահները մասնակցել են Օբամայի երդմնակալությանը, հայտնում է «Վեստի ՖՄ»-ը: 

Միեւնույն ժամանակ, 1989 թվականից ի վեր Միթ Ռոմնին կլինի առաջինն ընտրություններում  պարտված թեկնածուներց, ով բաց կթողնի արարողությունը, հայտնում է KM.RU-ն: