ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Ալժիրի Ին Ամենաս գազային օբյեկտում պատանդների առեւանգման դեպքը:

«ՄԱԿ-ի ԱԽ-ն ամենավճռական կերպով դատապարտում է Ին Ամենասում ահաբեկչությունը: Խորհուրդը նաեւ իր համակրանքն ու ցավակցությունն է հայտնում այդ ստոր արարքի զոհերն, ինչպես նաեւ Ալժիրի ժողովրդին ու կառավարությանը»,-նշվում է  ՄԱԿ-ի հայտարարուոյան մեջ, մեջբերում է  «Ռոսբալտը»:

Նախօրեին Պան Գի Մունի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ՄԱԿ-ը կտրուկ դատապարտում է Ալժիրում մի քանի տասնյակ օտարերկրացիների  առեւանգման գործողությունները:

Վերջին տվյալներով` Ալժիրի հատուկ նշանակայինները ընդահանուր առմամբ 11 արմատական իսլամիստի էին ոչնչացրել, ովքեր  հարձակվել էին գազային օբյեկտի վրա:  Նրանց թվում է եղել նաեւ խմբի առաջնորդը` Թահեր բեն Շանաբան:

Հիշեցնենք, որ զինված իսլամիստները Ին Ամենասի հանքավայրի վրա գրոհել էին հունվարի 16-ին` պատանդ վերցնելով  ընկերության մի քանի հարյուր աշխատակիցների:  Ալժիրյան բանակի գրոհի արդյունքում զոհվել  էր նաեւ 12 պատանդ: