Վրացական գյուղում վերջերս տեղադրված Ստալինի հուշարձանին ներկ են լցրել։ Ալվանի գյուղի (Ախմետի շրջան, Արեւելյան Վրաստան) բնակիչներն այսօր առավոտյան հայտնաբերել են, որ «ժողովուրդների առաջնորդի» հուշարձանին վարդագույն ներկ է լցված։
Ենթադրվում է, որ դա կատարվել է ուշ գիշերը, հայտնում է «Գռուզիա օնլայնը»: Դեպքի վայրում հայտնաբերվել է մեքենայի ներկ, հաղորդում է «Ինտերպրեսնյուզը»:
Ալվանի գյուղից Ստալինի հուշարձանը հանվել էր մեկ տարի առաջ, սակայն առաջնորդի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 21-ին, այն վերադարձվել էր հին տեղը:




























