Մոսկվայի արեւելքի մի  բնակարանում հայտնաբերվել է կնոջ մումիա: Ըստ իրավապահ մարմինների տվյալների` կնոջ դիակը մնացել է առնվազն մեկ ամիս:

Սարսափելի գտածոն իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են Շումկինի փողոցի շենքի բնակարանում, հայտնում է «Ֆեդերալպրեսը»: Կնոջ տարիքը չի հաջողվել ճշտել: Մարմինը հանձնվել է փորձաքննության, ոըը կպարզի մահվան հանգամանքները եւ պատճառները:

Գործակալությունը հիշեցնում է, որ 2012թ. մայիսին Նիժեգորոդսկի մարզում դատել էին  մանկահասակ աղջիկների դիակներից խրտվիլակներ պատրաստած եւ գերեզմանները պղծած տղամարդուն: Անատոլի Մոսկվինը տեւական ժամանակ  Նիժնի Նովգորոդում եւ մարզում քանդում էր 3-11 տարեկան մանկահասակ աղջնակների գերեզմանները, հանում մարմինները եւ նրանցից մումիաներ պատրաստում: Նրա բնակարանում եւ ավտոտնակում հայտնաբերվել էին կանացի 26 մումիաներ: