Հայաստանում հունվարի 21-ի ժամը 10-ի դրությամբ տրանսպորտի համար անանցանելի ճանապարհներ կան:

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանրապետական եւ միջպետական նշանակության ճանապարհները եւ լեռնանցքները բաց են տրանսպորտի երթեւեկության համար:   Միաժամանակ, ուժեղ քամու եւ վատ տեսանելիության պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը եւ Տաշիր-Գոգավան ճանապարհը: Նորաշեն-Ձորամուտ շրջանցիկ ճանապարհը նույնպես դժվարանցանելի է:

Նախարարությունը հիշեցնում է ձմեռային անվադողերի կիրառման անհրաժեշտության մասին` երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով: Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների վարչության հաղորդման` Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է թեթեւ մարդատար մեքենաների եւ 30-ից ոչ ավելի տեղատարողությամբ ավտոբուսների համար: