Հայաստանում տարեցտարի արտագաղթը ավելանում է, իսկ ընտրողների թիվը` ավելանում: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին հրավիրված ասուլիսին ասաց նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը:
Նրա խոսքով, ինքը ինչպես հասկացել է Սերժ Սարգսյանը դեմ է իր առաջարկած նախագահի չորս ինստիտուտներին: «Ինչպես տեսնում եմ մյուս երկու նախագահները դեմ չեն: Ավելին Սերժ Սարգսյանը սկսել է կրկնել իմ քայլերը շնորհակալություն հայտնելով նախորդ նախագահներին, որ չեն առաջադրվել: Ճիշտ է` շախմատային լեզվով ասաց, բայց դա իմ քայլերի կրկնությունն էր: Սակայն ցանկացած կրկնօրինակը միշտ բնօրինակի հակառակ պատկերն է տալիս»,- ավելացրեց Վարդան Սեդրակյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























