Պետրոս Մակեյանի ղեկավարած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության՝ Հայ ազգային կոնգրեսի՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու փաստաթղթի կետերից մեկով առաջարկվում է՝ ՀԱԿ քաղխորհրդի նիստերի ղեկավարումը ստանձնի Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ,  «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը:

Նա նշեց, որ այդ հարցը վաղուց են բարձրացրել եւ իրենց առաջարկների մեջ էլ հստակ գրել են. «Ցանկալի է, որ քաղաքական խորհրդի նիստերը ղեկավարի Լեւոն Տեր-Պետորսյանը, դեռեւս հունիսին ենք ասել, տեսնում ենք նաեւ ռոտացիան տարբերակով ղեկավարելը, որովհետեւ տասնհինգ կուսակցություններ տարբեր ուժեր են, եւ երբ որեւէ քաղաքական բան չներկայացնող մեկը գալիս է ու փորձում է կոռդինացնել այդ ուժերը, տրամաբանությունը թույլ է, այդ առումով համաձայն եմ  Սոս Գիմիշյանի հետ:  Լավագույն լուծումը Լեւոն Տեր-Պետրոսյանի  նախագահությունն է»,- ասաց Պետրոս Մակեյանը՝ հավելելով, որ ՀԱԿ-ում կա լուրջ ճգանաժամ, քանի որ եթե այն եղել է քաղաքական օրակարգ ձեւավորող եւ պարտադրող, իսկ  ԱԺ ընտրությունների արդյունքում յոթ տոկոսի շեմն է հասնում, իսկ հիմա դիտորդի դերում:

Խոսլեով իր եւ Լեւոն Զուրաբյանի հարաբերությունների մասին՝ Պետրոս Մակեյանը նշեց, որ անձնական որեւէ խնդիր որեւէ մեկի հետ չի ունեցել թե ընդդիմությունից, թե իշխանությունից: ՀԱԿ քաղխորհրդի նիստի ժամանակ բազմիցս Լեւոն Զուրաբյանի հետ սուր խոսակցություններ են ունեցել, բայց դրանք աշխատանքային, գործնական բնույթի էին, երբեւէ անձնական խոսակցություններ չեն եղել:

Անդրադառնալով ՀԱԿ երիտասարդներին անդաստիարակ ասելու համար իրեն ներկայացվող մեղադրանքներին՝ Պետրոս Մակեյանը նշեց, որ նրանք չորս երիտասարդ են, որոնց դեմքերով գիտի, անուններով չգիտի:

«Ինձ փորձում են մեղադրել, որ պայքարող տղաներին անդաստիարակ եմ ասել, պայքարող տղաները երբեք անդաստիարակ չեն լինում: ՀԱԿ-ի երիտասարդական պայքարի առաջին գծում միշտ եղել են իրմերեխաները: մեր կուսակցության երիտասարդները ակտիվ գծից հետ են քաշվել 2011թ շուրջօրյա նստացույցից հետո, երբ Զուրաբյանը հայտարարեց երկխոսության մասին», -ասաց նա: