Ընտրություն չկա, սա իմիտացիա է: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ  «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը՝ անդրադառնալով փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին:

Նա նշեց, որ իրենց կուսակիցները, ովքեր ցանկանում են սատարել Հրանտ Բագրատյանին կամ մյուս ընդդիմադիր թեկնածուներին, կարող են աջակցել, խնդիր չկա, բայց կուսակցությունը իր որեւէ թեկնածուին չսատարելու որոշումը չի փոխում: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը կսատարի որեւէ թեկնածուի այն ժամանակ, երբ ձեւավորվի ուժային կենտրոն, այդ դեպքում, Պետրոս Մակեյանի խոսքով, իրենք կլինի պայքարի առաջին գծում:

Նրա խոսքով՝ փոփոխությունները հնարավոր չի լինի, եթե թեկնածուներ Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Պարույր Հայրիկյանը առանձին գործեն, նրանք պետք է քննարկեն, հաշվի առնեն յուրաքանչյուրի շանսերը, ծրագրերը եւ ընդհանուր հայտարարի գան այնպես, որ քվեաթերթիկում մնա նրանցից մեկի անունը: