«Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպությունը առաջիկա նախագահական ընտրություններում կպաշտպանի ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին այսօր` հունվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կազմակերպության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր, «Հանրապետական» խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը:

Վիրահայերի խնդիրներից նա առանձնացրեց  արտագաղթը, աշխատատեղեր ստեղծելը եւ այյլն: Տաճատ Վարդապետյանը շնորհակալ է Վրաստանի վարչապետին, քանի որ վերջինս սկսել է իրականացնել նախընտրական շրջանում տված խոստումները: ՀՀԿ-ական պատգամավորին Հայաստան ժամանած Վրաստանի նորընտիր խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը հավաստիացրել է, որ հայազգի քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի հարցը պարզապես ձգձվում է, բայց անպայման լուծում է տրվելու:

Հիշեցնենք, որ այսօր` հունվարի 21-ին, Հայաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների քարոզարշավը: