ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 21.01.13թ.-27.01.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`

Ոսկի` գնման գին` 20155.76 (+97.59), բացթողնման գին` 21908.44 (+106.08),

Արծաթ` գնման գին` 374.76 (+7.13), բացթողնման գին` 407.35 (+7.75),

Պլատին` գնման գին` 20129.58 (+905.91), բացթողնման գին` 21879.98 (+984.69),

Պալադիում` գնման գին` 8564.99 (+280.01), բացթողնման գին` 9309.77 (+304.45): 

Միջազգային շուկայում ոսկին վերջին օրերին թանկացել է Ճապոնիայի բանկի քաղաքականության պատճառով՝ սպասվում է, որ բանկը շուկայից ակտիվներ կգնի: Ոսկու գրոյական ունցիայի (31,1 գրամ) գինը հասել է 1691 դոլարի: Արծաթի 1 ունցիան գնահատվում է 32,12 դոլար, պլատինինը՝ 1682 դոլար, պալադիումը՝ 722 դոլար: