Հոկտեմբերի 12-ին երկարատեւ հիվանդությունից հետո՝ 93 տարեկան հասակում մահացավ Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը՝ հաջորդ պատրիարքին բազում խնդիրներ ժառանգություն թողնելով։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

Նոր պատրիարքի անունը հայտնի կդառնա հունվարի 24-ին. ընտրությունը տեղի կունենա հունվարի 23-25-ը։  Երեք հոգու անուն է այս պահին շրջանառվում՝ Նուրհան սրբազանի, Երուսաղեմի հայոց պատրիարքի տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի եւ Բաբկեն ծայրագույն վարդապետի։

Միաբանները տարբեր երկրներից արդեն ժամանել են Երուսաղեմ։ Պայքարը, ըստ Արիս սրբազանի, իր եւ Նուրհան սրբազանի միջեւ է։ Նուրհան ծայրագույն վարդապետը պատրիարքի փոխանորդ էր մինչեւ պատրիարքի վախճանը։

Այս օրերին Երուսաղեմում որպես ուխտավոր գտնվում է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ով այնտեղ է իրականում մոտիկից հետեւելու ընտրական գործընթացներին։ Ըստ էության՝ նրա համակրանքը Նուրհան սրբազանի կողմն է»,- գրում է «Ժամանակը»։