Վրաստանի  բանտում բռնությունների մասին տեսագրությունների հեղինակ Վլադիմիր Բեդուկաձեի վրա Թբիլիսիում ձվեր են նետել: Դա կատարվել է այն պահին, երբ Բեդուկաձեն փաստաբանի հետ դուրս էր գալիս Վրաստանի Հանրային հեռուստատեսությունից, որտեղ նկարահանվում էր հայտնի հաղորդման համար:

Բակում նրան սպասել են մի քանի քաղաքացիներ, որոնք ձվեր են նետել Բեդուկաձեի վրա: Վերջինիս հեռացրել են ոստիկանների ուղեկցությամբ, գրում է «Գռուզիա Օնլայնը»:

Փաստաբանն այդ դեպքն անվանել է «պարզունակ սադրանք»՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել մասնակիցներին: