Ռուսաստանից ԱՊՀ երկրներ կատարված փոխանցումների ծավալը 2012 թվականի 9 ամիսների ընթացքում հասել է 13,611 մլրդ դոլարի, որը 12%-ով ավելի շատ է 2011 թվականի հունվար-սեպտեմբերի նույն ցուցանիշներից, վկայում են ՌԴ ԿԲ տվյալները: Այդ ժամանակահատվածում Հայաստան է փոխանցվել 877 մլն դոլար:
2011 թվականին Ռուսաստանից ԱՊՀ երկրներ են փոխանցվել 16,526 մլրդ դոլար:
Անցած տարվա երեք եռամսյակներում Ռուսաստանից փոխանցումներով առաջատար է Ուզբեկստանը` 4,36 մլրդ դոլար (2011 թվականի համեմատ աճել է 24%-ով), նրան հաջորդում է Տաջիկստանը` 2,266 մլրդ (13% աճ) , Ուկրաինան` 2,242 մլրդ դոլար (կրճատվել է 0,4%):
Մոլդովայում 2012 թվականի հունվար սեպտեմբեր ամիսներին փոխանցվել է1,268 մլրդ դոլար, Ղըրղզստան` 1,165 մլրդ դոլար, Հայաստան` 877 մլն դոլար, Ադրբեջան`736 մլն դոլար, Բելառուսիա`480 մլն դոլար, Ղազախստան` 200 մլն դոլար, Թուրքմենստան` 17 մլն դոլար:




























