NEWS.am-ը ընթերցողին է ներկայացնում «The Guardian»-ի Բալկանների եւ Թուրքիայի հարցով փորձագետ Ֆիաքրա Գիբբոնսի հոդվածը՝ զգալի կրճատումով:

Թուրքիայում անցած հանգստյան օրերը շատերն անցկացրին հեռուստացույցի առջեւ նստած կարմրած աչքերով, մի մասը զայրույթից, մի մասն էլ սուգի պատճառով:

Մթնոլորտի Թուրքիայում բավականին նյարդային էր, հայտնի հեռուստալրագրող Մեհմեդ Ալի Բիրանդի մահվան, սպանված քուրդ ակտիվիստուհիների դիերի Փարիզից Դիարբեքիր տեղափոխելուց հետո:

Այս մթնոլորտում անցավ Հրանտ Դինքի մահվան վեցերորդ տարելիցին նվիրված երթը: Բոլորն ավելի ընկճված էին Դինքի վաղեմի աջակից Բիրանդի մահվան, ու Ստամբուլում տեղի ունեցած հայերի գազանաբար սպանության լուրերից: Անցած ամսվա ընթացքում մի քանի հայի պարզապես մորթել են, ինչպես մորթում են մատաղի գառին:

Միլիոնավոր թուրքերի համար Հրանտ Դինքի սպանությունը նույն կերպ է ընկալվում, ինչպես Մարթին Լյութեր Քինգի սպանությունը ԱՄՆ սեւամորթների համար: Շատերը Ստամբուլում ձեզ կպատմեն, թե ինչպես են զայրույթից ու ամոթից կարմրել, երբ իմացել են, որ իրենց ոստիկանները պատվի համար նկարվել են Դինքի մարդասպանի հետ Թուրքիայի դրոշի ներքո:

Դինքը կենդանության օրոք ոչ քարոզիչ էր, ոչ էլ վառ անհատականություն, սակայն նրա բարձրացրած հարցերը լուծված չեն մինչեւ այսօր: Նա փորձում էր մեղմել թուրքական ազգայնականության մոլագարությունը, փորձում էր Թուրքիային հաշտեցնել իր անցյալի հետ եւ ստեղծել թուրքական նոր ինքնություն, որը կհամախմբեր Անատոլիայի բոլոր ժողովուրդներին՝ հայերին, հրեաներին, քրդերին, թուրքերին, սուննիներին, ալեւիներին, քրիստոնյաներին: Նա մահացավ իր գաղափարների համար, ոստիկանության կողմից «նետվեց գայլերին՝ հոշոտման»:

Ոստիկանությունը գիտեր, որ նրա կյանքին վտանգ է սպառնում, սակայն ոչինչ չարեց, որպեսզի փրկի նրան, այն բանից հետո, երբ Դինքը պետության կողմից դատապարտվեց «թուրքական ինքնությունը վիրավորելու համար»:

Թուրքիայի Վարչապետ Էրդողանը հայտարարեց, թե Դինքի սպանությունը «հարձակում է իր եւ իր կառավարության վրա», սակայն հակառակ այդ բանի, այն մարդիկ ովքեր մեղավոր էին Դինքի հետապնդման համար, այժմ բարգավաճում են եւ բարձր պաշտոններ վարում: Սպանության մեղավորներից դատապարտվել են միայն մարդասպանն ու նրան ատրճանակ տվողը, սակայն սպանության պատվիրատուները այդպես էլ չեն պատժվել, չնայած բավարար ապացույցների:

Էրդողանը Թուրքիայի Մարդու իրավունքների պաշտպան է նշանակել այն դատավորին, ով ճանաչել է Հրանտ Դինքին «թուրքական ինքնությունը վիրավորելու մեջ»: Այս մարդը պետք է օգնի Թուրքիան դարձնել զարգացած ժողովրդավարական երկիր 2023 թ-ին:

Սակայն ինչո՞ւ սպասել այդքան երկար:

Ամեն դեպքում հույս կա: Պետությունը հեղերի վերադարձի դանդաղ գործընթաց է սկսել, որոնք խլվել են ազգային փոքրամասնություններից, իսկ ամենակարեւորն այն է, որ այս վերջին «քրդական գարունը», չնայած ամեն ինչի, հնարավոր է արդյունք տա: