Վերջին 1,5 ամսվա ընթացքում ընտրողների հետաքրքրության մակարդակը աճ է գրանցել 11 տոկոսով: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին հրավիրված ասուլիսին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը եւ ավելացրեց, որ իրենց սոցիոլոգիական հարցում անցկացնելու համար դիմել է ՀՀԿ նախընտրական շտաբը:
Նրա խոսքով, հարցումը անցկացվել է 2013 հունվարի 18-19-ին, հարցմանը մասնակցել է 1650 չափահաս բնակիչ, որոնց գտնելու համար առաջարկ է արվել 2320 հոգու: Նրանցից մոտ 670-ը հրաժարվել են քաղաքականությաբ չհետաքրքրվելու պատճառաբանությամբ:
Իսկ բնակչության նախընտրական ակտիվությունն այսպիսին է. «Դեկտեմբերին հետաքրքրվել են հարցվածների 60 տոկոսը, չեն հետաքրքրվել 40 տոկոսը, իսկ հունվարին ընտրություններով հետաքրքրվում են 71 տոկոսը եւ չեն հետաքրքրվում 29 տոկոսը»,- ավելացրեց Ահարոն Ադիբեկյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























