Մենք պետք է բացառենք արտաքին միջամտությունը մեր երկրի ներքին գործերին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին նշել է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար, Հայաստանի նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: 

«Իհարկե, մենք կարող ենք քննադատել արտասահմանցի դեսպանին, ասել, որ նա խառնվում է մեր պետության ներքին գործերին, սակայն մենք ինքներս պետք է բացառենք այն իրավիճակները, որոնց դեպքում արտասահմանցի պաշտոնատար անձինք կարող են հանդես գալ հայտարարությամբ»,- ընդգծել է Արման Մելիքյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչն իր բլոգում մեկնաբանել էր Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները՝առավել մտահոգիչ  համարելով ընտրացուցակների հարցը: