Հունվարի 23-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ճանապարհի 146-կմ-ին  «Միցուբիշի-Պաջերո»  մակնիշի ավտոմեքենան դուրս  է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ վթարի ենթարկվել, ինչի հետեւանքով 12-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: