Վրաստանի խորհրդարանում հունվարի 24-ին կայացել է  հայ-վրացական հանձնաժողովի առաջին նիստը: Հանձնաժողովն քննարկում է Վրաստանի տարածքում գտնվող հինգ եեղեցիների հարցերը: Խորհրդարանի պատգամավոր Նանա Քեինիշվիլին լրագրողներին հայտնել է, որ հանձնաժողով ստեղծելու որոշումն ընդունվել էր Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայաստանյան այցի ընթացքում:

Հանձնաժողովում, որը կզբաղվի հուշարձանների վերականգնմամբ, ընդգրկված են մշակույթի նախարարության, Վրաց ուղղափառ եկեղեցու, Հայ առաքելական եկեղեցու, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ փորձագետներ, գրում է «Գռուզիա օնլայնը»: 

Քեինիշվիլին հավելել է, որ Հանձնաժողովն ուսումնասիրում է Վրաստանի եւ Հայաստանի եկեղեցիների միջեւ կռվի նյութ դարձած հինգ եկեղեցիների հարցը՝ Սուրբ Նշան, Սուրբ Գեւորգ, Նորաշեն, Սուրբ Մինաս եւ Կարմիր ավետարան: