Սիրիայում հերթական հային են առեւանգել: Հալեպում Հայ եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Սարագեպայի մոտ հանրային տրանսպորտից առեւանգել են 1956թ. ծնված հայի: Առեւանգման մանրամասները ճշտվում են:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 23-ին պատանդառված զինվորների շարքում հայ կա՝ Հակոբ Թունջյանը: Նա ժամկետային զինծառայող է: Զինվորներին պատանդ վերցրած զինված խմբավորումը հայտարարություն է տարածել, որ պատանդները կհարցաքննվեն, եւ, ելնելով ցուցմունքներից, «հանցագործները» համապատասխան պատիժ կկրեն:





























