Ռուսաստանի պաշտպանության  նախարարությունը մեթոդական ձեռնարկ է մշակել, որը հրամանատարների օգնականներին պարտավորեցնում է պարզել զինծառայողների սեռական կողմնորոշումը:  Սպա-դաստիարակներին նորակոչիկների հետ ճիշտ զրույց վարելու խորհուրդներ են տրվում: Նաեւ առաջարկվում է նորակոչիկների մարմնական զննություն անցկացնել՝ ուշադրություն դարձնելով դաջվածքներին:

Եթե պարզվի, որ դաջվածքը ինչ-որ մեկի դրդմամբ է արվել, դա կվկայի պատանու «ենթարկվող» բնավորության մասին: Խորհուրդ է տրվում հատուկ ուշադրություն դարձնել սեռական օրգանների, նաեւ՝ դեմքի հատվածում արված դաջվածքներին, որոնք կարող են վկայել սեռական շեղվածության մասին, գրում է «Իզվեստան»:

Ռազմական հոգեբանը նշում է, որ բանակը սեռական ավանդական հայացքներին հավատարիմ է. «Սեռական փոքրամասնությունների ներկայությունը վատ է անդրադառնում բարոյական մթնոլորտի վրա: Զինվորները ծառայության մասին մտածելու փոխարեն կողմնակի բաների մասին են մտածում»: