Հունվարի 24-ին, ժամը 10.22-ին ահազանգ էստացվել, որ Երեւանի Աթենքի փողոցի հարակից սարալանջից (Հաղթանակ կամրջի մոտակայք) տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւան¬քով ավտոճանապարհի երթեւեկությունը դարձել է միակողմանի:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը եւ փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Ժամը 10.59-ին փրկարաները քարերը հեռացրել են ճանապարհից, եւ երթեւեկությունը վերականգնվել է:
Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am





























