Նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրը նախընտրական քարոզարշավ է իրականացնում` ելնելով իր ռեսուրսներից եւ ունակություններից, եւ հաջողության այն չափաբաժնով, ինչի վրա կարող է հույսը դնել: Այս մասին  NEWS.am-ի թղթակցին ասաց քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:

Փորձագետի խոսքով, նախընտրական քարոզարշավը տվյալ փուլում ոչ մի առանձնահատուկ բանով աչքի չի ընկել. «Եթե հացադուլների շքերթը նորույթի առկայության տեսանկյունից դիտարկենք, ապա այդ դեպքում հնարավոր է իսկապես նորույթ համարել»:

Մարկարովը նաեւ կարծիք հայտնեց, որ թեկնածուները կարող են իրենց ավելի շատ ակտիվություն թույլ տալ, սակայն կարող են նաեւ հետխորհրդային երկրների համար ավանդական քարոզարաշավ կիրառել: «Հասարակությունն առայժմ սովոր չէ թեկնածուների` հանրության հետ առավել սերտ շփման: Այդ ոճն է որդեգրել նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննսիյանը` ելնելով իր քաղաքական փորձից»: