Մի քանի օրից՝ փետրվարի 3-ին, կլրանա ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ, ՀՀ նախագահի իրավական հարցերով նախկին օգնական,  ՀՀ նախագահի  հրամանով ստեղծված հակակոռուպցիոն  ռազմավարություն իրականացնող խորհրդի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Մհերյանի սպանության չորրորդ տարին։ Այդ մասին գրում է «Հայացք» թերթը։

«Իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը խնդրեց իր անունը չհրապարակել, մեզ հետ զրույցում թերահավատություն հայտնեց այս գործի բացահայտման առումով, քանի որ, ըստ նրա, օպերատիվ-քննչական խումբը ժամանակին ամբողջությամբ չի կատարել այն բոլոր գործողությունները, որ պետք է կատարեր, թանկարժեք ժամանակը բաց է թողել։

Սպանության գործից անհետացել է Գ. Մհերյանի նոթատետրը եւ աշխատասենյակի աջ կողմի վերեւի դարակից հայտնաբերված ծրարը...»,-գրում է «Հայացքը»: