Երեւանում ՀԱՊԿ քարտուղարության եւ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի միջեւ ՀԱՊԿ Ակադեմիայի ֆոնդ ստեղծելու վերաբերյալ հուշագիր է կնքվել: Փաստաթուղթը կնքել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան (ֆոտոռեպորտաժ):

Այսօր Երեւանում կնքվել է ՀԱՊԿ Ակադեմիայի ֆոնդի որոշումը:

Փաստաթղթերի կնքման արարողությունից հետո, ճեպազրույցի ժամանակ Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ Ակադեմիայի աշխատանքները նախատեսվել է սկսել մի քանի ամսից: «Սա կլինի լուրջ վերլուծական կենտրոն»,- նշել է Բաղդասարյանը: Այժմ դեռ որոշվում են մի շարք կազմակերպչական հարցեր:

Ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի` Ակադեմիան նախատեսված է ՀԱՊԿ եւ դրանից դուրս երկրներում մասնագետներ պատրաստելու համար: Օրինակ` Եվրոպայի երկրներում: Դա կլինի խոշոր տարածաշրջանային կենտրոն, որում կկրթվեն ապագա քաղաքագետներ, կմշակվեն ավտանգության բնագավառի հարցերի լուծումների վերաբերյալ առաջարկներ  եւ կքարոզվեն ՀԱՊԿ նպատակներն ու խնդիրները: