Ընտրական օրենսգրքի բարեփոխումը Հայաստանին հիանալի հնարավորություն է տալիս նախագահական առաջիկա ընտրություններն անցկացնել բարձր մակարդակով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով մի շարք թեկնածուների կոչը` հրապարակել երկրից բացակայող քաղաքացիների ցուցակները:

Փոխնախագահն ընդգծել է, թե խնդիրն իսկապես կա, բայց այն այդքան սուր չի դրված, ինչպես դա ներկայացնում են գործող նախագահի մրցակիցները: «Մենք գիտակցում ենք, որ կա խնդիր: Բայց նման ցուցակներ գոյություն չունեն: Ընդ որում, ցանկանում եմ ընդգծել, թե դրանց բացակայությունը ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու խոչընդոտ չէ: Ընտրական օրենսգրքի բարեփոխումը հայաստանին հիանալի հնարավորություն է տալիս նախագահական առաջիկա ընտրություններն անցկացնել ամենաբարձր մակարդակով»,- ասել է Շարմազանովվ` հավելելով, թե երկրից բացակայողների խնդիրն այնքան լայն չէ, որ ընտրությունները կասկածի տակ դրվեն:

Նշենք, որ նախօրեին Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանն ու Հրանտ Բագրատյանը հայտարարություն էին տարածել, որում կոչ էին արել հրապարակել երկրից բացակայող քաղաքացիների ցանկը: Այսօր Պարույր Հայրիկյանն է շարունակել թեման: