Հունվարի 29-ին, ժամը 16.00-ին, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 30-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21213»-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ-2109»-ի ուղեւորը եւ «ՎԱԶ-21213»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: