Դեռեւս հունվարի 21-ին, ժամը 14.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Քասախ գյուղի բնակիչ, 79-ամյա Ժորա Սարգսյանն իր բնակարանում հանկարծամահ է եղել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է Ժ. Սարգսյանի դիակը` դեմքի, կրծքավանդակի եւ ձեռքերի դաստակների կապտուկներով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 23-ին, ժամը 10.15-ին, բերման է ենթարկվել 50-ամյա Առուշան Սարգսյանը: Նա խոստովանել է, որ հունվարի 20-ին, ժամը 21.00-ի սահմաններում, տանը, կոտրված աթոռի փայտով ծեծի է ենթարկել հորը` Ժորա Սարգսյանին, եւ մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ:
Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Առուշան Սարգսյանը կալանավորված է:




























