Տղամարդը Պետերբուրգում իր սիրուհու աչքի առաջ սպանել է վերջինիս 6-ամյա որդուն, որից հետո նրանք երեխայի մարմինը թաղել են տան նկուղում: Հունվարի 29-ին կինը գնացել է ոստիկանություն եւ հայտարարություն տվել որդու անհետանալու մասին:

Նա հայտնել է, որ որդին բնակարանից կորել է նոյեմբերի 25-ին: Ոստիկանությանը հաջողվել է պարզել, որ Սանկտ Պետերբուրգի 25-ամյա բնակչուհու երեխային սպանել է նրա ընկերը, որից հետո հետքերը թաքցնելու համար մարմինը թաղել են տան նկուղում: Սպանությունից հետո տղամարդն անհետացել է:

Այսօր իրավապահ մարմինները ձերբակալել են երեխայի մորը, ում կասկածում են նրանում, որ նա օգնել է երեխայի մարմինը թաքցնելու հարցում, հաղորդում է НТВ-ն:

«28-ամյա Դմիտրի Մոսկալենկոն հակակրանք զգալով իր սիրուհի Եկատերինա Կոլեսնիկովայի 6-ամյա որդու հանդեպ, մոր ներկայությամբ սպանել է երեխային: Սպանությունից հետո նրանք նկուղում թաղել են երեխային»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ներկայումս ոստիկանությունը փորձում է գտնել եւ պատասխանատվության ենթարկել Մոսկալենկոյին: