Հանրապետությունում 2012 թ. բռնկված սիբիրախտի համաճարակը ՀՀ գյուղնախարարության մասնագետների մեղքով էր՝ նրանք թերի պատվաստումներ են կատարել: Այդ մասին այսօր՝ հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը:

Հիշեցնենք, որ 2012 թ. հոկտեմբերին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Ծովակ եւ հարակից գյուղերում հայտնաբերվել են սիբիրախտով վարակված անասուններ: Սիբիրախտի պատճառով անասունների անկում է եղել նաեւ Կոտայքի մարզում: Մոտ մեկ տասնյակ մարդ սիբիրախտից վարակվել է եւ հիվանդանոցային բուժում ստացել, իսկ Վարդենիսի տարածաշրջանում հայտարարվել է կարանտին, մի քանի հազ. անասուններ կրկնակի պատվաստվել են: