Հայաստանի նախագահի թեկնածու, երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադառնում է քաղաքացիների անձնագրային տվյալների հավաքագրման խնդրին:
Հայտարարությունում ասվում է.
«Նկատի ունենալով, որ վերջին օրերին մամուլը եւ զանգվածային լրատվության միջոցները անդրադարձել են այն խնդրին, որ տարբեր անձանց կողմից կատարվում են քաղաքացիների անձնագրային տվյալների հավաքագրման, /այդ թվում իրենց աշխատանքի վայրերում/ աշխատանքներ`Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը, շահագրգիռ լինելով ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպմամբ եւ իրականացմամբ, հայտարարում է, որ խստորեն դատապարտում է յուրաքանչյուր նման նախաձեռնություն, համարում է, որ նման աշխատանքները /եթե դրանք համապատասխանում են իրականությանը/ նվազեցնում են ընտրական գործընթացի նկատմամբ քաղաքացիների վստահությունը եւ ստվերում ընտրական գործընթացը, ուստի կենտրոնական ընտրական շտաբը հետամուտ է լինելու նման փաստի վերաբերյալ յուրաքանչյուր ահազանգի եւ իր իրավասության շրջանակներում օրենքով նախատեսված միջոցներ է ձեռնարկելու այդ անձանց պատասխանատվության ենթարկելու համար:
Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբում գործում է թեժ գիծ: Հեռ. 564297»:





























