Նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը շարունակում է վստահ մնալ, որ ինքն է ընտրվելու նախագահի պաշտոնում: Այս մասին նա ասաց այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Սեդրակյանի տեսահոլվակը արդեն պատրաստ է եւ այսօր եթեր կտրվի: «Իմ տեսահոլովակում Կոջոյանի նկարներ են եւ Երվանդ Քոչարի քանդակները: Երկու մեծ գործիչների թանգարաններից էլ լիցենզավորված թույլտվությունը ունեմ: ԸՆդհանուր առմամբ` «Սասնա Ծռեր» էպոսի նկարներն են համատեղված երաժշտության հետ, խոսքեր չկան»,-նշեց նա:

Խոսելով բանակի ծրագրերի մասին, նախագահի թեկնածուն նշեց, որ երբ ՀՀ նախագահ դառնա, Սահմանադրությունից հանելու է պարտադիր ծառայության կետը, բանակը լինելու է վճարովի եւ կամավոր սկզբունքներով, իսկ ամենակարճաժամկետ պայմանագիրը լինելու է հինգ տարի: Նա դեմ չէ նաեւ բանակում աղջիկների ծառայությանը, եթե իհարկե նրանք ցանկանան: «Եթե այնքան կամավոր լինի, որ կարողանանք աղջիկների գոնե մեկ ջոկատ ստեղծել, ինչու` ոչ: Բայց պարտադրաբար եւ տղաների հետ աղջիկների ծառայությունը չի լինի»,- ավելացրեց Վարդան Սեդրակյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am