ԵՄ-ն մեծապես կարեւորում է Հայաստանում սպասվող նախագահական ընտրությունները: «Մենք իրոք ակնկալում ենք, որ դրանք միջազգային չափանիշներին համապատասխան կանցկացվեն»: Այդ մասին այսօր՝ հունվարի 31-ին, Երեւանում ԵՄ-ի նոր կենտրոնի բացման ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Խրիստեան:

NEWS.am-ի հարցին, թե ԵՄ խնդիրների համատեքստում որոնք են կենտրոնի գործունեության հեռանկարները, Խրիստեան  պատասխանել է, որ ԵՄ-ն, որպես նախագիծ, ծնվել է մարտահրավերներից եւ խոչընդոտներից:

«Մեզ համար խոչընդոտներն առավել մոտենալու հնարավորություն են: Այդ տեսակետից ես ուրախ եմ, որ կենտրոնի բացումը Հայաստանի բնակիչներին հնարավորություն կտա ավելի ճշգրիտ եւ օպերատիվ տեղեկություն ստանալ, թե ինչով է կոնկրետ զբաղվում ԵՄ-ն այս երկրում»,- նշել է նա:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am