Թուրքիայի տարածքում, Սիրիայի հետ սահմանին տեղակայվելիք Patriot հրթիռների կայանքների վերջին մարտկոցները հասել են Թուրքիա։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ից ուղարկված Patriot-ներով նավը հունվարի 30-ի երեկոյան հասել է Թուրքիայի Իսքենդերունի նավահանգիստ։

Անվտանգության լայնածավալ միջոցառումների ներքո նավից իջեցվել են մոտ 70 մեքենաներ, որոնք ցամաքային ճանապարհով կհասնեն Գազիանթեփ (Այնթափ)։

Նախատեսվում է, որ փետրվար առաջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ից եկած մարտկոցները պատրաստ կլինեն մարտական հերթապահության։

Նշենք, որ ավելի վաղ Գերմանիայից եւ Հոլանդիայից Թուրքիա եկած Patriot-ները տեղակայվել են Քահրամանմաշաշում եւ Ադանայում։

Սպասվում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը Թուրքիայի խորհրդարանին տեղեկություններ կհայտնի Patriot-ների հետ կապված։