Ողջունեք Արման Մելիքյանին, իսկ նրա ասածը չի համապատասխանում իրականությանը եւ նա գիտի այդ մասին: Այսպես արձագանքեց Հայաստանի նախագահ թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը NEWS.am-ի խնդրանքին` մեկնաբանել նախագահի մեկ այլ թեկնածու Արման Մելիքյանի կողմից հնչած մեղադրանքները:
Մելիքյանի խոսքով` նախագահի երեք թեկնածուների` Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի եւ Պարույր Հայրիկյանի հունվարի 28-ի համատեղ հայտարարությունը, որտեղ նրանք մտահոգություն էին հայտնել քարոզարշավի ընթացքի վերաբերյալ, վկայում է նրանց շրջանում միասնական թեկնածուի ի հայտ գալու մասին: Ընդ որում, Մելիքյանն առանց անուններ տալու պնդում է, որ այդ միասնական թեկնածուն վայելում է իշխանությունների հովանավորությունը:
Կոտայքի մարզում քարոզարշավ իրականացնող Րաֆֆի Հովհաննիսյանն այս առնչությամբ ասաց. «Յուրքանաչյուրը պետք է հաղթահարի իր ներքին վիրավորանքը եւ գիտակցի, որ պայքարը գնում է Հայաստանի ապագայի համար: Մելիքյանը նույնպես կարող է միանալ ընդհանուր պայքարին, եթե առաջնորդվի ռազմավարական մտածողությամբ»:
Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am





























